20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գոմեշի մսով մեղադրյալը կխոսի. Հայկական ժամանակ

Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը սեպտեմբերի 29-ին կալանավորվեց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, պատրաստվում է “մանրամասն ցուցմունք տալ եւ ամեն ինչ պատմել”:

Այս մասին երեկ “Հայկական Ժամանակ”-ի թղթակցին հայտնել է Օհանջանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Բնականաբար, Օհանջանյանը պատմելու շատ բան ունի, քանի որ հենց ինքն է այն մատակարարը, որից ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալը խոշոր գումար էր պարտք վերցրել, ինչի մասին իր վրդովմունքը հայտնեց Սերժ Սարգսյանը:

Երվանդ Վարոսյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ ներկայում “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում Օհանջանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, այժմ հրաժարվում է որեւէ ցուցմունք տալ: Իսկ թե երբ պետք է ամեն ինչ պատմի, Վարոսյանը չի հստակեցրել: Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետ. մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնամ է մինչեւ 8 տարվա ազատազրկում, նաեւ գույքի բռնագրավում):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ