17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեռացնել է տվել Սերժ Սարգսյանի վստահված անձին

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանի տեղեկացմամբ, որոշ տեղամասերում արդեն մինչև 400 մարդ քվեարկել է, ինչը տարօրինակ է այս ժամի համար:

Որպես օրինակներ, նա նշեց Երևանում գտնվող 04/01 ընտրական տեղամասը, որտեղ ժամը 10:15-ի կողմ քվեարկել է արդեն շուրջ 400 հոգի, թիվ 01/02 տեղամասը, որտեղ ժամը 10-ի կողմ քվեարկել է մոտ 200 մարդ:

– Նկատվում են նույն ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի երկու վստահված անձանց միաժամանակյա առկայության դեպքեր, ինչն օրենքով չի թույլատրվում,- մեզ հետ զրույցում ասաց Կ. Հարությունյանը:- Օրինակ, թիվ 12/01 ընտրատեղամասում մեր վստահված անձը հեռացնել է տվել Սերժ Սարգսյանի երկրորդ վստահված անձին:

Աղբյուրը` “Փաստինֆո”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ