26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն այդ ժամանակ աղոթելիս մեղքերդ կներվեն

Ով վրեժ առնի, Տիրոջից վրեժխնդրություն կգտնի եւ Տերը խստորեն պահպանելով կպահպանի նրա մեղքերը: Ներիր քո եղբոր անիրավությունը, եւ միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն:

Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է  խնդրում: Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար: Ինքը եւս մարմին է, բայց ոխ է պահում: Ով քավություն կտա նրա մեղքերին:

Հիշիր քո վախճանը եւ դադարիր թշնամություն անելուց, հիշիր ապականացու լինելդ եւ մահդ եւ մնա պատվիրանների մեջ:  Հիշիր պատվիրանները եւ ոխ մի պահիր մերձավորիդ հանդեպ, հիշիր Բարձրյալի ուխտը եւ արհամարհիր տգիտությունը:

Հեռու մնա վեճից եւ դու կնվազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիվ է բորբոքում, մեղավոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին եւ նրանց մեջ, ովքեր խաղաղությամբ են ապրում, բանսարկություն է գցում:

Կրակը վառվում է ըստ իրեն սնող նյութի, իսկ կռիվն էլ բորբոքվում է ըստ նրան գրգռող սաստկության, մարդու զայրույթը լինում է ըստ նրա զորության, եւ ըստ նրա հարստության սաստկանում է նրա բարկությունը:

Անզիջում հակառակությունը կրակ է բորբոքում, եւ անզիջում կռիվը արյուն է հեղում:

Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, եւ եթե նրա վրա թքես, կմարի, այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս: Քսուն եւ երկերեսանին թող անիծվեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանվեցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ