24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստեփանակերտում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը (ֆոտո)

Երեկ, վաղ առավոտից հարյուրավոր մարդիկ քայլել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 28 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից իրականացված ոճրագործության հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝  ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի` հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:

Հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ինչպես նաև պետական, հասարակական ու կրթական կառույցների կոլեկտիվներ ու հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերաժացնող հուշաքարին:

Սգո երթի մասնակիցները, «Սումգայիթը մեր արյունոտ վերքն է», «Դատաստան Սումգայիթի ոճրագործներին», «Վերջ ադրբեջանական ագրեսիային» և սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող այլ պաստառներով շարժվել են դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր։

Հուշահամալիրում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությանը լուսաբանման նպատակով ներկա են գտնվել նաև արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

005

006

011

39220

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ