20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է շատ հարգարժան գործող նախագահ պարոն Սարգսյանին /ֆոտո, վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Նորք-Մարաշ համայնքի 10/6 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Նա այստեղ էր եկել եղբայրների եւ քրոջ հետ:

Փողոցում ողջունելով մարդկանց` նա բարձրացավ ընտրատեղամաս, կատարեց իր ընտրությունը, ապա զրուցեց լրագրողների հետ: Հովհաննիսյանը նշեց, որ այսօր ակնհայտ է դառնում, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը նշում է հոգու ճշմարտության արշալույսը:

”20 տարվա ընթացքում առաջին անգամ պետք է նշի իրեն պատկանող ընտրության ընթացքը”,-ասաց թեկնածուն` հաջողություն մաղթելով բոլոր թեկնածուներին: Նրա խոսքով` ժողովուրդը կողմնորոշվել է իր հաղթանակի օգտին:  

Նա կոչով դիմեց ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: ”Ես առաջին հերթին դիմում եմ իմ հիմնական մրցակից, շատ հարգարժան գործող նախագահ պարոն Սարգսյանին. ավելի հերոսական քան այն մեծ ավանդը, որ ինքը ունեցել է Արցախյան ազատամարտում, կլինի ժողովրդի հաղթանակի իր ընդունումը:

Դա ամենամեծ հարգանքը կլինի ժողովրդի նկատմամբ”,-նշեց Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ իրենք ապացույցներ ունեն տարբեր ընտրախախտումերի մասին և կոչ արեց նաև նախագահի նախընտրական շտաբի ղեկավարներին, ինչպես նաեւ մարզպետներին արդար ընտրություն անցկացնել և հետ կանչել ընտրախախտումներով ընտրությունները:

Նախագահի թեկնածուն կարծում է, որ քարոզարշավը չի եղել հավասար, սակայն նա գոհ է լուսաբանման հավասարաչափությունից: Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրը անցակցնելու է իր ընտանիքի հետ. կինը եւ երեխաները եւս շուտով կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը:

Հովհաննիսյանն այսօր կգնա իր նախընտրական շտաբ` հետեւելու համար ընտրությունների ընթացքին, իսկ իր ամփոփիչ խոսքը նա կասի վաղը` Ազատության հրապարակում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ