29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ըստ ֆրանսիացիների Վրաստանը գինու բնօրրանն է

загружено (2)

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտարի Դանելիան և ֆրանսիական Գինու մշակույթի հիմնադրամի ղեկավար Սիլվիա Կազին Բորդոյում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը։

Ըստ ստորագրված փաստաթղթի՝ Վրաստանը կլինի 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ներկայումս Բորդոյում կառուցվող Գինու քաղաքակրթության կենտրոնի (La Cite des Civilisations Du Vin Bordeaux) առաջին պատվավոր հյուրը և գինեգործությանը նվիրված մասշտաբային ցուցահանդեսի կազմակերպիչը։

Կազին ուշագրավ է համարել, որ Գինու քաղաքակրթության կենտրոնում առաջին ցուցահանդեսը նվիրված կլինի Վրաստանին: «Դա կարևոր ու պատմական փաստ է, քանի որ Վրաստանը գինու բնօրրանն է»,- եզրափակել է նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ