25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեզ առավելապես քթի պլաստիկ վիրահատության համար են դիմում. պլաստիկ վիրաբույժ

Ինչպես ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում: Ոմանք պատրաստ են գնալ զոհողության ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար, ոմանք են նախընտրում են համակերպվել ու պլաստիկ վիրահատության չդիմել:

Իսկ մեր երկրում ովքե՞ր են հիմնականում դիմում պլաստիկ վիրաբույժին և հատկապես որ օրգանն են ցանկանում ավելի գեղեցիկ դարձնել: Այս թեմայի  վերաբերյալ Henaran.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանի հետ:

‹‹Տարիներ շարունակ՝ վիճակագրությունը գրեթե չի փոխվում: Մեր երկրում պլաստիկ վիրաբույժին հիմնականում դիմում են ուսանողական տարիքի աղջիկները:  Անշուշտ, կատարում ենք տարբեր օրգանների պլաստիկ վիրահատություններ, բայց մեզ դիմողների 90 տոկոսը դիմում է քթի պլաստիկ վիրահատության համար: Պացիենտների  90 տոկոսն աղջիկներ են››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժը:

Անդրադռնալով գներին՝ բժիշկը նշեց, դա առավելապես կախված է նրանից, թե պացիենտի քիթն ինչ վիճակում է գտնվում: Եթե քիթն արդեն իսկ մեկ կամ մի քանի անգամ վիրահատվել է ու անհաջող վերջաբան ունեցել, այդ դեպքում իրականացվում է ռեկոնստրուկտիվ վիրահատություն: Այդ պարագայում, ըստ մասնագետի, հարկավոր է լինում սիլիկոն դնել կամ այլ միջամտություններ անել: Իսկ նմանատիպ միջամտությունները բավական թանկ են: ‹‹Ռեկոնստրուկտիվ վիրահատության վճարը կարող է գերազանցել մեկ միլիոն դրամը: Բայց եթե սովորական վիրահատություն է արվում, այսինքն՝ թերությունն այնքան էլ մեծ չէ, ապա այն կարող է արժենալ 190 հազար դրամ››:

Աշոտ Միքայելյանը  նշեց, որ քթի վիրահատությունից առաջ բժշկի ու պացիենտի միջև տեղի է ունենում քննարկում, որի ընթացքում վերջիններս փորձում են որոշել, թե քիթը վիրահատությունից հետո ինչ տեսք պիտի ունենա: ‹‹Վիրահատությունից առաջ, բնականաբար քննարկում ենք քթի ձևին վերաբերող հարցերը, բայց, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ յուրաքանչյուրն ունի գեղեցիկի՝ իր ընկալումը, ուստի մենք փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ: Աշխատում ենք վիրահատություն կատարելիս հաշվի առնել պացիենտի նախընտրած քթի ձևը, բայց, միաժամանակ, էսթետիկայի սահմաններից դուրս չգալ››, – պարզաբանեց Միքայելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ