24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Աստծուց կանչված եմ հայ երգը պահպանելու համար» /վիդեո/

«Հայաստանում երգարվեստը, կոնկրետ ազգային երգարվեստը մի քիչ  անկանոն վիճակում է: Լավ երգիչները այսօր ստվերում են, իսկ վատագույնը` խնամի, ծանոթ, բարեկամ հաշվարկով դառնում են հայտնի` թեկուզ մեկ երգով:Վատ երգը ամեն դեպքում թիթեռի կյանք ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց բանաստեղծ, ժողովրդական երգի կատարող Արմեն Ափոյանը:

Ափոյանը իր հոգում երգը զգացել է մանկուց: Ջավախք աշխարհից սերված արվեստագետը մանկուց  սիրել է Հավասու, Ջիվանի խորիմաստ, կյանքի համն ու հոտը ընդգծող երգերը:

Արմեն Ափոյանի ապրած ամեն պահի մեջ երգ կա, հանգ ու կյանքային փիլիսոփայությամբ զարկերակի մեջ տրոփող մեղեդիներ:

Ափոյանը չի կարող փոխել ինքն իրեն, ժամանակի հրամայականին նա չի տրվում` նվիրվել է ազգային երգին.«Աստծուց կանչված եմ հայ երգը պահպանելու համար»,-ասաց երգիչը:

Երգիչը ապրում է` իր հոգին երգելով:

Արմեն Ափոյանը իր համար հատկապես առանձնացրել է ժամանակակից երկու աշուղի.«Առանձնացրել եմ երկու աշուղի` աշուղ Ռազմար Սասունցի, ով  իր երգերով ոգեշնչել է հայ զինվորներին և մղել հաղթանակի: երկրոդ աշուղը`արդեն լուսահոգի աշուղ Երազն է… »:

Արմեն Ափոյանը իր երգը նվիրեց աշուղ Երազի հիշատակին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ