20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները առայժմ որեւէ միջադեպ չեն արձանագրել

Աջափնյակ համայնքի 6/31 ընտրատեղամասում թեեւ շատ ցուրտ էր, բայց ընտրություններն ընթանում էին ջերմ մթնոլորտում: Հանձնաժողովի անդամներն ու նախագահը` ՀՀԿ-ական Սուսաննա Կասպարովան, ընտրողներին ողջունում էին եւ շնորհակալություն հայտնում, որ շուտ արթնացել են, եկել ընտրելու:

Այստեղ գրանցված է 916 քաղաքացի, մեր այցելության պահին արդեն 92 քաղաքացի քվեարկել էր: “Տեղամասը ցուրտ է, բայց ատմոսֆերան` ընտիր: Ես բողոքելու տեղ չունեմ: Ամեն մեկն իր աշխատանքն ընտիր կատարում է”,-Henaran.am-ին ընտրությունների ընթացքն իրենց տեղամասում այսպես նկարագրեց հանձնաժողովի նախագահը: “Խախտումն ինչների՞ս է պետք: Ինչ պետք է, ամեն մեկը դրսում արել է` ագիտացիա”,-հավելեց:

Մեր այցելության պահին ընտրատեղամաս եկան նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները: Գերմանիայի ներկայացուցիչ Սիլվիա Եկերտը եւ ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Սկակովը Henaran.amի հետ զրույցում ասացին, որ առայժմ որեւէ միջադեպ, տարօրինակ բան չեն արձանագրել: Նրանք դիտորդական առաքելություն են իրականացնում Աջափնյակ համայնքում, մոտ 12 տեղամաս պետք է այցելեն:

Ընտրությունների մեկնարկից 40 րոպե առաջ եղել են տեղամասերից մեկում, հետեւել ընթացքին, քվեարկության օրվա ընթացքում տարբեր տեղամասերում շրջելուց հետո դիտորդները ընտրատեղամասերից մեկում կհետեւեն քվեաթերթիկների հաշվարկին:

“Լրջագույն ոչ մի բան չենք նկատել, մարդկանց ինտենսիվությունը տարբեր տեղամասերում տարբեր է”,-ասաց Ալեքսանդր Սկակովը, իսկ Սիլվիա Եկերտը նշեց, որ բացի ընտրատեղամասի ներսից իրենք հետեւում են նաեւ դրսում անցուդարձին:

“Ես չեմ կարող շատ բան խոսել, մենք առայժմ հետեւում ենք, վաղը կհրապարակվի նախնական զեկույցը, որտեղ կներկայացնենք մեր դիտարկումները”: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը նշեց, որ տեղամասերից դուրս մարդիկ են կանգնած, բայց ովքեր են, չեն կարող ասել, որովհետեւ ընտրողները հիմնականում քվեարկում եւ գնում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ