19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ պատիժ է ապառնում հղիությունն ընդհատող բժիշկներին

Երեխայի սեռով պայմանավորված՝ հղիության ընդհատման և, առհասարակ, աբոտների դեմ պայքարում են ողջ աշխարհում: Մեր երկրում ևս համապատասխան մարմինները պայքարում են այս այս չարիքի դեմ: Իսկ ինչպե՞ս և ի՞նչ եղանակներով:

Այս թեմայի վերաբերյալ Henaran.am-ը զրուցել է    ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:

Տիկի՛ն Ավագյան, վերջին տարիների ընթացքում մեր երկրում երեխայի սեռով պայմանավոված՝ հղիությունների  ընդհատումը նվազե՞լ է:

 

– Եթե հարաբերակցությամբ բաժանելու լինենք, պետք է ասեմ, որ 100 աղջկա ծնվելու ժամանակահատվածում ծնվում է 112 տղա: Ցավոք,  այս ցուցանիշը վերջին տարիներին չի փոխվում:

 

-Առողջապահության նախարարությունն ի՞նչ նախագծեր է իրականացնում հասարակությանն իրազեկելու ու հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարելու համար:

-Առողջապահության նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ՝ ունի երկու տարվա աշխատանքային պլան, որի համաձայն՝  մեծ աշխատանք է տարվում բնակչության շրջանում: Մարդկանց բացատրում ենք, թե որոնք են աբորտի բացասական կողմերը…

-Աշխարհի բոլոր երկրներում թույլատրվում է հղիությունն ընդհատել մինչև  պտղի 12 շաբաթական դառնալը: Նշեմ, որ վերարտադրողական առողջության պահպանման ոլորտին վերաբերող նոր նախագիծ է մշակվել: Մենք լրացումներ ենք արել: Կառավարության կողմից այն արդեն իսկ հավանության է արժանացել: Ըստ այդ նախագծի՝ եթե հղիները դիմում են բժշկին՝ ցանկանալով ընդհատել հղիությունը, դիմումը գրելուց հետո տվյալ կնոջը 3 օր ժամանակ է տրվում մտածելու ու որոշում կայացնելու համար: Այս ընթացքում կնոջ ընտանիքը, բուժսպասարկող անձնակազմը պիտի փորձեն անել ամեն ինչ, որ հղիությունը չընդհատվի: Օրենքում ամրագրված է, որ պտղի սեռով պայմանավորված՝ հղիության ընդհատումը արգելված է: Զարգացած երկրներում 4-5 շաբաթականում կնոջ արյան միջոցով որոշում են երեխայի սեռը: Մեր երկրում, բարեբախտաբար, այդ տեխնոլոգիաները դեռ  չեն ներխուժել: Մեր երկրում էխոսկոպիայի միջոցով կարելի է որոշել երեխայի սեռը՝ 12-13 շաբաթականում:

 

-Այստեղ պարադոքս կա. ստացվում  է՝ կինը կարող է իմանալ  երեխայի սեռի մասին ու հետո որոշել՝ ընդհատե՞լ հղիությունը, թե՞ ոչ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այո՛, այդպես է: բայց ի՞նչ կարող ենք անել…  Բժիշկը պետք է հարցերի միջոցով ճշտի, հստակեցնի իրավիճակը: Նա պիտի սրտացավ լինի ու իմանա՝ երեխայի սեռո՞վ է պայմանավորված հղիության ընդհատումը, ապա ամեն ջանք գործադրի կնոջն այդ քայլից հետ պահելուը համար:

 

-Գաղտնիք չէ, որ կան բժիշկներ, ովքեր ընդհատում են հղիությունը, երբ պտուղն արդեն հասուն է: Առողջապահության նախարարությունն ի՞նչ է ձեռնարկում այսպիսի անբարեխիղճ ու անգութ ‹‹մասնագետների›› դեմ:

-Վարչական օրենսգրքով նախատեսված են պատժամիջոցներ կարգը խախտող բժիշկների  ու այդ քայլին գնացող կանանց համար: Կան տուգանքներ: Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արգելքներով այսպիսի բաների դեմ պայքարելն անհնար է:  Մենք պիտի հասարակության մեջ փոխենք մարդկանց մտածելակերրպը: Աղջկա դերը պիտի կարևորվի հասարակության մեջ: Մարդիկ չպիտի մտածեն, թե պարտադիր պիտի տղա  ունենան, որ մեծանա ու հետո  իրենց պահի: Աղջկա դերակատարությունը ևս պիտի կարևորվի հասարակության մեջ: Ամենքս պիտի համալիր կերպով պայքարենք հղիության արհեստական ընդհատման դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ