25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաստաբանը խաբե՞լ է. ազատազրկված գնդապետի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել /վիդեո/

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել:

Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  տեղեկացրեց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար  Գագիկ Սարուխանյանը:

«Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը անձամբ ասում էր, որ այս գործը 99%-ով ՄԻԵԴ-ում հաղթած գործ է: Մոտ երկու շաբաթ առաջ ենք անձամբ Արա Զաքարյանից տեղեկացել, որ նա գործը ՄԻԵԴ չի ուղարկել, մինչդեռ դրանից առաջ նա շեշտում էր, որ գործն արդեն ուղարկված է ՄԻԵԴ, ընդամենը սպասում ենք այնտեղի պատասխանին: Երբ որ այդ պատասխանի ստանալը շատ ձգձգվեց, մենք արդեն տարակուսում էինք, թե ինչու չեն պատասխանում և անգամ պատրաստվում էինք նոր հայց ներկայացնել: Բայց վերջին ամիսների ընթացքում այդպես էլ չէր հաջողվում հանդիպել Արա Զաքարյանի հետ, որպեսզի տեղեկատվություն ստանանք այդ կապակցությամբ: Եվ երկու շաբաթ առաջ, երբ սպառվեցին այդ ինֆորմացիան երկարաձգելու բոլոր հնարավորությունները, նա պարզապես հայտարարեց, որ գործը ՄԻԵԴ ընդհանրապես չի էլ ուղարկել»,- պարզաբանեց Գագիկ Սարուխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ