29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Չէի ուզենա, որ մեր երկիրն այդքան արագ ու հեշտ պիտակավորեինք» /վիդեո/

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մի շարք հարցերի։ Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հուշագրին՝ Հերմինե Նաղդալյանը նշեց․ «Եթե քաղաքական համագործակցության մասին հուշագիրը մանրամասնորեն ուսումնասիրեք, կտեսնեք հիմնական ուղղությունները, հիմնական թիրախները: Ես կարծում եմ, որ դրանք բոլորն էլ պետականության համար կարևոր, հանրային կյանքի կազմակերպման համար կարևոր խնդիրներ են: Սակայն ամենակարևոր խնդիրը հանրային կյանքի խնդիրներն են՝ միասնական, ընդհանուր քաղաքական կամքով և ընդհանուր քաղաքական պատասխանատվությամբ լուծելու պատրաստակամությունն է՝։

Հերմինե Նաղդալյանն իր ելույթում անդրադարձավ նաև Արմեն Աշոտյանին․ «Պարոն Աշոտյանը կուսակցությունում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանքներ ունի կատարելու այս մեկ տարվա ընթացքում»:
Խոսելով Կարեն Ճշմարիտյանի մասին՝ ԱԺ փոխնախագահը նշեց․ «Պարոն Ճշմարիտյանը այն մարդկանցից է, ով մասնագիտական բավականին լուրջ ներուժ ունի և մեծ հեղինակություն, այնպես որ վստահ եմ, որ նրա ներուժն օգտագործվելու է մեր պետության մեջ»։
Լրագրողները հարց հնչեցրին նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալման և նրա առողջական վիճակի մասին։ Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ այդ հարցերի վերաբերյալ երեկ մանրամասնորեն ելույթ է ունեցել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Այնուհետև ԱԺ փոխնախագահը հորգորեց զգուշորեն օգտագործել «քաղաքական բանտարկյալ» եզրույթը, քանի որ յուրաքանչյուր երկրի համար դա կարևոր նշանակություն ունի։

«Չէի ուզենա, որ մեր երկիրն այդքան արագ ու հեշտ մենք պիտակավորեինք ու հավասարեցնեինք պետությունների կամ երկրներին, որոնք շատ-շատ հեռու մեր երկրի հետ համեմատելի լինելուց: Կարծում եմ՝ հասկանում եք, թե ակնարկս ուր է գնում: Որպես եվրոպական ատյաններում աշխատող անձ, որ բավականին քաջատեղյակ է, թե ինչ է տեղի ունենում մեր հարևան երկրներում ու իրականում տեսնելով այդ շատ մեծ տարբերությունը՝ չէի ուզենա, որ այդպես բարձրաձայնեինք այս խնդրի մասին խոսելիս ու «քաղաքական հետապնդում» կամ «քաղաքական բանտարկյալ» տերմինները կիրառեինք»,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը։

Տեսանյութը՝  քիչ անց

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ