23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կմեռնեմ, եթե օգնություն չլինի. Հրաչյա Հարությունյանը ահազանգում է

«Պապայի վիճակը լավ չի, ես իր հետ չեմ խոսել, բայց մաման ու պապին խոսել են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Դուստրը նշեց, որ իր տեղեկությամբ հոր վիճակը ծանր է: Նա ողնաշարի ճողվածք ունի և չի կարողանում քայլել:

«Պապան շատ վատ է, բայց նրան փակի տակ են պահում: Պապիկս հազար անգամ ահազանգել է՝ Արդարադատության նախարարություն:Փոխադրման հարցն էլ մնաց օդի մեջ: Մենք արդեն չգիտենք ո՞ւմ դիմենք: Պապան ասում է՝ կմեռնեմ, եթե օգնություն չլինի»,-ընդգծեց Լիլիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը:

Ի դեպ,  այս տարիների ընթացքում  տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ