25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վանոյի հետ ինչեր ենք արել 90-ականներին … Բագրատյանը Կոթիում է

“Կաշխատեմ, որ լավ ապրեք, երբ ընտրվեմ: Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Մի 5 տարի էլ այսպես անի, մենք չենք կարող դիմանալ: Ես չեմ ասում` կգամ, աշխատավարձները կբարձրացնեմ, բայց ազատ կզգաք, հնարավորություններ կունենաք”:

Այսօր` փետրվարի 16-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա խոստանում է ընտրվելու դեպքում կոոպերացիա ստեղծել, որի միջոցով գյուղացին վերամշակման արտադրամասի բաժնետեր կլինի: Բագրատյանը ցանկանում է երկիրը տեսնել փոքր բիզնեսի ձեռքում: “Մի հոգի չի բերելու շաքարավազը”,-նշեց Հրանտ Բագրատյանը:

Նախագահի թեկնածուն նշեց, որ բանավեճի էր հրավիրել նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ոչ ոք այդպես էլ բանավեճի հրավերը չընդունեց:

“Գուցե որոշ մարդիկ լայաղ չէին արել: Թող գային: Միակ ընդդիմադիր թեկնածուն մենք ենք մնացել”:

Բագրատյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի սոցիալական արադարության մոդելը, որով կենսաթոշակները կկրկնապատկվեն: “Մենակ իմ փայն ավելացրա”,-կատակեց թոշակառու գյուղացին, որ մինչ այդ դժգոհեց ցածր թոշակից: 

Հրանտ Բագրատյանը նաեւ նշեց, որ ինքը բավական հեշտորեն կարող է պաշտոն ստանալ: “Ամենահեշտը էս երկրում ես կարող եմ պաշտոն ստանալ, բայց չեմ անելու”:

 

Գյուղացիները դժգոհեցին, թե բոլորը նույն խոստումներն են տալիս: “Սերժ Սարգսյանը չի ասում այն, ինչ որ ես եմ ասում: Մեկ այլ թեկնածու ասում է` ժպիտ եւ այլն, սա իրենց իրավունքն է: Քո իրավունքն է` հավատալ, թե` չէ: Ես ձեզ երբեք չեմ խաբել”,-շեշտեց նախագահի թեկնածուն:

Կոթին, ի դեպ, Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է: Բագրատյանն ասաց, որ շատ լավ գիտի, թե ինչ զավակ է տվել այս գյուղը. “Վանոյի հետ ինչեր ենք արել 90-ականներին, Վանոն էլ էր աջակցում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ