20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուհում քաղաքական քարոզչություն իրականացնելու համար ՎՊՄԻ ռեկտորը պատժվեց

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ի  ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը արժանացել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատողությանը` բուհում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար:

ԿԳ նախարարի հրամանով ռեկտորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել:
Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուք սոցիալական ցանցի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի էջից: Նախարարն այնտեղ գրում է,.

‘’Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ 

Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ‘’Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ’’ պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի նկատմամբ կիրառել ‘’խիստ նկատողություն’’ կարգապահական տույժ:

Ա.Աշոտյան’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ