29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Որդուց լքված 76-ամյա կնոջից հրաժարվում են բոլորը

image_1783

“Առաքելություն Հայաստան” բարեգործական միջազգային կազմակերպությունը հրաժարվել է 76-ամյա Ռոզա  Դավթյանին տեղափոխել Արծվանիկի տարեցների կենտրոն: Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ռոզա Դավթյանի ճակատագրին անդրադարձել էր Henaran.am-ը:

Վերջինիս որդին տաքսիով ոտքը կոտրած մորը Էջմիածնից ճանապարհում է Կապան:

Տիկին Ռոզան 25 օր է Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում է: Բժիշկների որդին ասել է, որ հրաժարվում է մորից:

Իսկ կնոջը չեն կարող տեղավորել տարեցների կենտրոնում, քանի որ նա հաշավառված է  Վաղարշապատ քաղաքում: Սակայն սոցապահովության Վաղարշապատի տարածքային բաժնից Henaran.am-ին տեղեկացրին, որ Ռոզա Դավթյանը կենսաթոշակը չի ստացել իրենց կենտրոնից, հետեւաբար հաշվառված չէ: Կնոջ ճակատագիրը մնում է օդից կախված:

Հ.Գ. Մինչ օրս նրան խնամում են հիվանդանոցի բուժաշխատողները: Երեկ Կապան է գնացել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինիս հետ ոստիկանության աշխատակիցներն էլ են եղել հիվանդանոցում: “Ֆեյսբուք” սոցկայքում կապանցիները սկսել են քննարկում, թե ուր էր մինչեւ հիմա ոստիկանությունը  եւ ինչու հետաքրքրվեց Շամշյանի գալուց հետո:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ