20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոնի բուժիչ հատկությունները

Հոնն աճում է ամենուր, հիմնականում` չոր, արևոտ և բլուրաշատ վայրերում կամ անտառներում:
Հոնը բուժում է կոկորդի, երիկամի հիվանդությունները, սակավարյունությունը, կարմրուկը, լուծը և թութքը:
Ինչպես հայտնի է` հոնի ծառը ծաղկում է մարտին, իսկ միրգը հասնում է հուլիսից-հոկտեմբեր ընկած ամիսներին: Այն պարունակում է մեծ քանակությամբ բնական շաքար, օրգանական թթուներ, պեկտին, տաննիններ և վիտամին C` կրկնակի ավել, քան նարինջը:
Օգտակար հատկություններով օժտված է ոչ միայն պտուղը, այլև հոնի տերևները, կեղևը, ծաղիկը և սերմերը: Ռուս գիտնականները պարզել են, որ կեղևն ու տերևները հակամանրէային հատկություններ ունեն, իսկ սերմերը կարող են բուժել մաշկը և լորձաթաղանթները:
Հոնից պատրաստված ցանկացած հյութ կամ ջեմ օգտակար է փորլուծության և այլ մարսողական խանգարումների ժամանակ: Հատկապես ջերմություն ունենալիս խորհուրդ է տրվում հոնի մուրաբայով թեյ ըմպել:

Nuga Best – Armenia

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ