25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թոշակառու կինն ստիպված է մշտապես երգել, որպեսզի կարողանա տեսնել /ֆոտո/ /վիդեո/

Գիդ 166-ամյա բրիտանուհի Մոյրա Գիդը տարօրինակ հիվանդության պատճառով կարողանում է թուլացնել աչքերի մկանների կծկումները եւ բացել աչքերը միայն երգելիս:

“Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես չէի կարողանում բացել աչքերս պայծառ լույսի դեմ: Այնուհետեւ նրանք սկսեցին կարմրել եւ արցունքոտվել: Որոշ ժամանակ հետո ես զգացի, որ աչքերս ակամայից փակվում են: Կոպերս դադարեցին ինձ ենթարկվել”,-պատմում է Գիդը:

Մի շարք միջոցներ ապարդյուն փորձելուց հետո տիկին Գիդն ստիպված է եղել թողնել սիրելի աշխատանքը, հրաժարվել մեքենա վարելուց եւ սովորել տեղաշարժվել շոշոփելով: Սակայն մի օր երգչախմբում ոգեշնչված երգելիս կինը նկատում է, որ տեսնում է խմբավարին: 4 թոռների տատիկ Մոյրան ուրախությամբ նշում է, որ այդ ակամա բացահայտումը թեթեւացրեց իր կյանքը. աչքերի ցավը եւ տհաճ զգացողությունն անհետ կորչում են, երբ նա սկսում է երգել:

Նման դեպքեր պատահում են, երբ մարդը նյարդային կծկումների պատճառով չի կարողանում խոսել, սակայն բարձր գոռում է, չի կարողանում քայլել, բայց պարում է կամ արագ վազում անձրեւի տակ: Պատճառն այն է, որ մարդը կենտրոնանում է  որոշակի գործողության վրա, որից առաջացած զգացողությունները ազդում են մկանների վրա եւ նրանք սկսում են թուլանալ:

http://youtu.be/mzb86I_kbNk

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ