19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հույսը տատն ու թոռն են, զինվորն ու ԶՊՄԿ գլխավոր տնօրենը /վիդեո//

Արագածոտնի մարզկնետրոն Աշտարակում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ ինքը չունի բոլոր հարցերի պատասխանները,  չի վախենում մարտահրավերներից եւ պատրանքներ էլ չունի:

Թեկնածուի մոտ հույսը արթնացնում են բոլորը: Մասնավորապես Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի  երիտասարդ ուսանողուհին, որ իր տատիկի կողմից նվիրաբերած 100 ԱՄՆ դոլարը փոխանցել է “Հայաստան” համահայկական հիմնադրամին:

“Նրանք են ինձ հույս տալիս, այդ տատն ու թոռը,-ասաց Սարգսյանը,-Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրենը, որ հպարտանում եւ ուրախանում էր ճգնաժամի տարիներին, որ մոլիբդենի, պղնձի գները իջան, բայց 3200 աշխատողներից ոչ մեկը չի կրճատվել: Ավելին, 200 նոր աշխատատեղ է բացել:

“Որովհետեւ փորձառու մարդը գիտի, որ մարդկանց վստահությունը կորցնողը կորցնում է ամեն ինչ: Նա է  հենց ինձ  հույս ներշնչում”,-ասաց նախագահի թեկնածուն

Սերժ Սարգսյանի մտքերը հայրենիքի սահմաններում գտնվող պաշտպանական  հենակետերում են, ուր խիզախում են “մեր տղաները, մեր եղբայրներն ու մեր զավակները”: “Պատանի զինվորի պայծաr դեմքն եմ հիշում, որ ծառայությունից հետո ուսումն է շարունակելու եւ  Տիգրանակերտի գաղտնիքներն է  բացահայտելու… Նա է իմ հույսը: Նրանք են իմ հույսը եւ վերահաստատում են առաքյալի հավերժությունը, հավատը, հույսը եւ սերը”,-հայտարարեց նախագահի թեկնածուն:

Եվ եթե աշտարակցիները հույս, հավատ ունեն` Սարգսյանը խնդրեց քվեարկել իր օգտին: Հավաքվածները նրա այդ խոսքերի վրա բացականչեցին` նա-խա-գահ …

Սերժ Սարգսյանի խոսքը` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ