29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ի թեկնածուն կգնա մինչեւ վերջ

image_1779

Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված ՀՀՇ Շիրակի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի հրաժարվելու ընտրապայքարից:

Գրիգորյանն իրենց համարում է ազդեցիկ գյումրեցի եւ չի կասկածում, որ կհաղթի: “Արդյունքների ամփոփումից հետո պարզ կլինի ամեն ինչ”,-ասաց նա: Գրիգորյանի խոսքով, իրեն սատարելու է Հայ ազգային կոնգրեսը եւ նրանց համաձայնությամբ է առաջադրվել: “Անհամաձայնություն չկա, իմ հարցը քննարկվել է ՀԱԿ-ի քաղխորհրդում, ես ինքս ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգողն եմ, ոնց չպաշտպանեն ինձ”,-ասաց թեկնածուն:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել են եւս երկու թեկնածու. ՛՛Վիդիս դիսթրիբյուշն՛՛ՍՊԸ շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար, անկուսակցական 29-ամյա  Արման Խաչատրյանն ու ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նաեւ “Սովռանո” ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ