25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը միանգամայն դրական է վերաբերում

Հայաստանը միանգամայն դրական է վերաբերում իր տարածքով իրանական գազի տարանցմանը Վրաստան: Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը` մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Իրանն ու Վրաստանը բանակցություններ են վարում 200 մլն խմ իրանական գազ Հայաստանի տարածքով Վրաստան տարանցելու ուղղությամբ: «Ինչպես հայտնի է, Իրան-Հայաստան գազատարը ներկայում շահագործվում է հզորության 15-20 տոկոսով»,- հայտնել է Թարփոշյանը:

Այն հարցին, թե արդյոք կողմերից որևէ մեկը դիմել է Հայաստանին` ստանալու երկրի թույլտվությունը իր տարածքով գազի տարանցման համար, Թարփոշյանը նշել է, որ առայժմ Հայաստանին չեն դիմել. «Ենթադրվում է, որ դա կլինի կողմերի միջև վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո»,- ասել է նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ