20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

3 տարեկան ռուս աղջնակը Էյնշտեյնից խելացի է /ֆոտո/

Անգլիական Գիլդֆորդ քաղաքում բնակվող ռուս ամուսիններ Վիտալի եւ Տատյանա Ամոսները շատ են մտահոգված եղել իրենց աղջնակով, ով 2 տարեկանում դեռեւս խոսել չի կարողացել, սակայն մի քանի ամիս անց անհանգստությունն անցել է, քանի որ երեխան ոչ միայն սկսել է խոսել, հաշվել եւ կարդալ, այլ նաեւ հայտնվել է աշխարհի ամենախելացի մարդկանց ցանկում, գրում է “Bild.de”-ն:

Պարզվել է, որ 3 տարեկան աղջնակը ավելի խելացի է ողջ աշխարհում ճանաչված հանճարներից: Ալիսա Ամոսի  IQ թեստի արդյունքն է 162 բալլ այն դեպքում, երբ Էյնշտեյնը կարող էր պարծենալ ընդամենը 160 բալլով: 

“Վունդերքինդ-աղջնակը” դարձել է բարձր ինտելեկտով մարդկանց կազմակերպության` “Mensa”-ի ամենակրտսեր անդամը: Բացի Ալիսայից կազմակերպության անդամներ են նաեւ 18 նախադպրոցական տարիքի երեխաներ: Կազմակերպության անդամակացության պատիվ ունի մոլորակի բնակչության ընդամենը մեկ տոկոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ