28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ պոռնոգրաֆիան գրականություն է դառնում

images (4)

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նաև Ամենայն հայոց  բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Մեր իրականության մեջ կարծիքներ են հնչում, թե այսօր երիտասարդները կամ գիրք չեն կարդում, կամ էլ կարդում են շատ քիչ՝ այն, ինչը ծրագրային է:

Այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ  իրենց տեսակետներով կիսվեցին Ավ.  Իսահակյանի գրադարանի Հասարակայնության հետ կապերի ու միջոցառումների բաժնի ղեկավար Մարինե Ղազարյանը, արդի հեղինակներ Գոռ Հարությունյանը և Գրիգը:

Մարինե Ղազարյանը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե երիտասարդներն ընթերցասեր չեն ու հիմնականում իրենց ժամանակը տրամադրում են համացանցին:

‹‹Մեր գրադարան եկող ուսանողները ընթերցասեր  են: Արդի հեղինակներից շատ են կարդում Արամ Պաչյան, Գրիգոր Ջանիկյան, Էդուարդ Խաչիկյան, Գոռ Հարությունյանի ‹‹Կոլապս››-ը ևս շատ պահանջված է:  Արտասահմանյան գրականության մասին խոսելիս պետք է ասեմ, որ ընթերցողները  առավելապես կարդում են Ստենդալ՝ հատկապես նրա  ‹‹Կարմիրն ու սևը›› ստեղծագործությունը: Շեքսպիրը ևս պահանջված ու սիրված հեղինակներից է››, -նշեց Մարինե Ղազարյանը:

Արդի գրականության մասին. գրականագետներից շատերը բազմիցս նշում են, որ սեռականությունը ներխուժել  է գրականություն, այսինքն՝  այսօր կան հեղինակներ, ովքեր անտեսելով գեղագիտական  կողմը՝ պատեհ-անպատեհ առիթներով  նկարագրում են բաց  ու գռեհիկ, պոռնոգրաֆիկ տեսարաններ:

Անդրադառնալով այս խնդրին՝ Գոռ Հարությունյանը, հղում անելով Գրիգոր Զոհրապին, նշեց, որ  գրականությունը բարոյական կարող է լինել կամ չլինել իր նպատակով: ‹‹Գեղագիտւթյան սահմանները՝ բաց կամ  փակ տեսարանը, պայմանական բաներ են, բայց հարկ է հիշել՝  գրականությունը կոնցեպցիա է, որն  իր հետևից տանում է ընթերցողին: Գրողը պիտի հիշի այս հանգամանքի մասին:

Այսօրվա ընթերցողը վաղվա գիտնականն է, պատգամավորը: Որոշ գրականագետներ, ցավոք, սա չեն ընկալում ու գրականությունից հանում են ոգին: Արդյունքում մնում է լոկ տեքստ: Հետո հենց այդպես էլ հորջորջում են գրականությունը՝ ‹‹տեքստ››: Գրականությունը տեքստ չէ: Գուցե ունի տեքստայնություն, բայց գեղարվեստական գրականությանն ասել տեքստ, կնշանակի արջի ծառայություն մատուցել ու կեղտոտ վերաբերմունք ունենալ գրականության նկատմամբ››:

Անդրադառնալով մեր գրականության մեջ առկա խնդիրներին՝ Գրիգը նշեց, որ անշուշտ, կան խնդիրներ, բայց, միաժամանակ, հարկ է նայել  նաև մեդալի մյուս կողմին:

‹‹Լինում են դեպքեր, երբ  գրողը ստըեղծագործում է մեր երկրում, բայց նրան չեն նկատում: Հետո գնում է արտերկիր, նրան այնտեղ նկատում են, ու միայն դրանից հետո այդ հեղինակին սկսում են գնահատել մեր երկրում: Մեր արձակն ու պոեզիան այսօր բազմազան է: Սա դրական երևույթ է: Արդի հեղինակներից շատերին այսօր ընթերցում են: Ես շատ ուրախ եմ, որ այս տարի իմ գիրքը ևս եղել է ամենաընթերցված գրքերից մեկը: Անշուշտ, դա շատ ոգևորող է:

Բայց, չմոռանանք, որ առանց  ֆինանսական աջակցության ստողծագործող մարդը չի կարող ասպարեզ դուրս գալ: Թող զարմանալի չհնչի, բայց գիրքը ևս ունի գովազդի կարիք››:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ