25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Րաֆֆին սկսել ա շառ-շուռ անել … իրանք կպցնում, իրանք պոկում են”

Այս պահին Ապարանի Մշակույթի դահլիճում  կազմ ու պատրաստ սպասում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: “Բոլոր թեկնածուների՞ն եք այդպես դիմավորում”,-հարց ուղղեցինք Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին: “Տո խի՞ պտի բոլորին դիմավորեմ, իմ նախագահն ա, դիմավորում եմ: Բոլոր թեկնածուները գալիս են, իրենց լավ չեն պահում, օրենքի խախտում են անում”,-նշեց քաղաքապետը` հավելելով, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը դեռ 10 օր առաջ էր դիմում ներկայացրել, որ դահլիճը տրամդրեն:

“Րաֆֆի Հովհաննիսյանը 3 օր առաջ ահազանգում ա, ֆաքսով ուղարկում, այն էլ կիսատ-պռատ: Թույլ եմ տալիս նույն դահլիճում հավաքվեն, էն էլ լայաղ չի անում ստեղ գա, գնում կանգնում ա քաղաքապետարանի դռան դեմ, էն էլ մարդ չի գալի, մի ժամ ման եկավ, ստիպված եկավ-մտավ ՀՀԿ գրասենյակ, բարեւեց ու հետ գնաց”,-նշեց քաղաքապետը:

Գոռ Աբրահամյանի խոսքով` Րաֆֆին սկսել  է “շառ-շուռ անել` ստեղ չի կարելի  նկար կպցնել, ընդեղ չի կարելի”: “Արա, թե դու օրենք պահող ես, օրենքը լրիվ պահի: Գնում ես գյուղի հիվադանոցի պատից նկար ես պոկում, որ մի օր առաջ իրենք էին բերել կպցրել, մենք այնտեղ նկար չէինք կպցրել”,-նշեց նա:

Henaran.am-ի այն հարցին, թե դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր  բերել-կպցրել Սերժ Սարգսյանի նկարը, քաղաքապետը նշեց. “Հա բա, իրենք են բերում կպցնում, հետո հաջորդ օրը գալիս են, շառ են անում”:

Գոռ Աբրահամայանը նշեց, որ նախագահի մյուս թեկնածուները չեն դիմել իրեն, այլապես ինքը պատրաստ է բոլորին օգնել, քանի որ հրահանգ կա` բոլորին պետք  է նորմալ ընդունել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ