25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեռքերը գցել են փրփուրներին եւ Քոչարյանի աջակցությանը, սա արդեն վերջն է /վիդեո/

‘’Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախօրեին ‘’հաճախորդների’’ կողմից տարածված ‘’պատարաստի հայտարարությունը’’ մեկ նպատակ էր հետապնդում, այսօրվա ասուլիսի թեման շեղել ներհակական խնդիրներից եւ մասնավորապես ‘’Լեւոնի վերջին շրջանի քոչարյանապաշտական զեղումներից’’ / նկատի ունի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին,-խմբ/:

Մակեյանն ասաց, որ այդ հայտարարությանն անդրադառնալ չի ուզում, քանի որ իրենց լրատվական ծառայությունն արդեն իսկ արձագանքել է դրան: Խոսելով Հայաստանում ընթացող նախագահական ընտրապայքարից, քարոզարշավի ընթացքը նա շատ տխուր համարեց եւ նշեց, որ առկա է միայն մրցակցության իմիտացիա:

Մակեյանը նշեց, որ թեկնածուների միավորման իրենց կուսակցության կանխատեսումը չիրականացավ: Հայաստանում ստեղծված իրավիճակում, մասնավորապես, ընդդիմադիր ուժային կենտրոնի բացակայության խնդրում, ըստ բանախոսի, իր մեղքի բաժինն ունի նաև ընդդիմությունը՝ եւ առաջին հերթին  ՀԱԿ-ը:

‘’ՀԱԿ-ը իր գոյությամբ հնարավորություն չտվեց որեւէ  նոր ուժային կենտրոնի ձեւավորման համար, իսկ ինքը ներքաշվելով գործընկերային կապերի մեջ մարտի մեկի կազմակերպիչների եւ իրագործողների հետ, հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո ավազակապետական բուրգի կազմաքանդման փոխարեն կազմաքանդվեց’’,-հայտարարեց Պետրոս Մակեյանը:

Մակեյանի խոսքով, այսօր  ունենք բզկտված ու կազմաքանդված Կոնգրես: ’’Դրա սկիզբը դրվեց հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ, իսկ վերջակետը քոչարյանապաշտական հայտարարությամբ’’,-շեշեց Պետրոս Մակեյանը` նկատի առնելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի վերջին հայտարարությունը ‘’Ազատություն’’ ռադիոկայանին:

‘’ Երբ ՀԱԿ-ը եւ մարտի մեկի կազմակերպիչներն ու իրագործողները հայտնվում են նույն ճակատում, սա արդեն վերջն է’’,-արձանագրեց բանախոսը:

Անդրադառնալով նոր ՀԱԿ կուսակցության ստեղծմանը եւ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե այդ կուսակցությանը կմիանա ՀԱԿ դաշինքի անկուսակցական հոծ զանգվածը, Պետրոս Մակեյանն ասաց.’’Այդ բանակից մնացել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի չինովնիկները, սրանք ՀՀՇ մտնելու կոմպլեքս ունեն եւ ՀՀՇ-ն լուծարում են, սարքում են էս անվամբ, որ  իրենց դիսկոմֆորտ չզգան’’:

Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյոք միայն այս խնդրով կարելի է բացատրել  Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ կուսակցության ստեղծումը, Պետրոս Մակեյանն արձագանքեց.

‘’Պարզ է, որ միայն էդ խնդիրը լուծելու համար չէր գնա Կոնգրես կուսակցություն ստեղծելուն: Այնտեղ լուրջ ճգնաժամ կար, մենք փորձեցինք փաստաթուղթ մշակել եւ քննարկել, բայց պարզվեց, որ քննարկումից ավելի շատ են վախենում եւ դրանից չորս օր առաջ հայտարարվեց Կոնգրեսի ֆիասկոն եւ նոր կուսակցության ստեղծումը’’:

Մակեյանն ասաց, որ այն փաստը, որ նոր ՀԱԿ կուսակցությանը ՀԱԿ դաշինքի անդամ տասնչորս կուսակցություններից  միացել է միայն մեկը, խոսում է ՀԱԿ առաջնորդի նախաձեռնության ստացած աջակցության մասին:   

‘’Ինչո՞ւ գնացին այս հարցին, այլեւս չէին տեսնում Կոնգրեսի վերակենդանացման ճանապարհ, կանգնեցին չարյաց փոքրագույնի տարբերակի վրա` անունը պահել, եւ ինչպես հիմնադիր նախագահն ասաց, անվան լոգոյից օգտվել եւ մտնել քաղաքական դաշտ, բայց եթե նրանք ձեռքերը գցել են փրփուրիներին եւ Քոչարյանի աջակցությանը, սա արդեն վերջն է’’:

Մեր մյուս հարցին, թե ինչո ՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի փոխարեն ընտրեց նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհը, Պետրոս Մակեյանը պատասխանեց.’’ ՀՀՇ անվանակոչումը վաղուց կոմպեքսներ էր հարուցել ոչ միայն Կոնգրեսի նոմենկլատուրային, որոնք երբեւէ չէին մտնի ՀՀՇ լոզունգի տակ:

ՀՀՇ-ն ուներ բացասական իմիջ , Կոնգրեսի գոյության  պարագայում այդ իմիջը վերականգնվեց, բայց պահպանվում էր հոգեբանական կոմպլեքսը, դրա համար Տեր-Պետրոսյանը գնաց այս ճանապարհին, եւ այս անունը ընտրեց, որը  ըստ Տեր-Պետրոսյանի` հոգեբանական հզոր ուժ կունենա’’:

Իսկ հարցին, թե կշարունակի՞ ‘’Ժողովրդավարական հայրենիք’’-ը  մնալ ՀԱԿ դաշինքի կազմում, արձագանքեց.’’ Չեղած բանի մեջ ի ՞նչ մնաս’’:

Ինչ վերաբերվում է ‘’Ժողովրդավարական հայրենիք’’-ում ընթացող խմորումներին, Պետրոս Մակեյանն ասաց, որ այս ամենն ավելի վաղ է սկսվել, երբ փորձ արվեց օգտագործել իրենց կուսակցության երիտասարդներին: Նրա խոսքով, հիմա միայն, վերլուծելով տեղի ունեցածը, պարզ է դառնում, որ դա ոչ թե իշխանության, այլ այս նույն ուժային կենտրոնի  գործն էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ