16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խի՞ եք նախագահին ձյունով դիմավորում. էդ հարց ա՞, որ տալիս եք … /վիդեո, ֆոտո/

Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում բնական համարեց, որ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիամվորում են ձյան հաստ շերտով: Նկատենք, որ Ապարանի մշակույթի տան մերձակա հրապարակը այսօր էր տրակտորը մաքրում ձնաշերտից:

“Ապարանի ձմեռը ուրիշ ա, շատ ա գալիս, դե մենք էլ ինչքան հասցրել՝ մաքրում ենք: Հիմա էլի մաքրում ենք, դրա համար կանգնած եմ ստեղ “,-ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը դոտացիան քիչ է տալիս, տեղական բյուջեն էլ հնարավորություն չունի: Գոհ է Սերժ Սարգսյանից, ինչ հարցով դիմել է՝ աջակցել է:  Ապարանին ձմեռացման համար մի քիչ շատ հատկացումների համար չի դիմել: “Սպասի, էս ընտրությունները բարով-խերով պրծնենք, կդիմեմ ու անպայման կօգնի”,-ասաց Գոռ Աբրահամյանը: 

Այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների նույն հարցից քաղաքապետը մի փոքր նյարդայնացավ: “Էդ հարց ա՞, որ տալիս եք` խի՞ եք նախագահին ձյունով դիմավորում: Բա ինչ անենք, ձեռներս պարզեի ասեի` ձյուն մի արի: Համ էլ դիտավորյալ եմ թողել: Ձյունը սրբության նշան ա, խորհրդանշական ա, որ նախագահը տեսնի ու իրա համար էլ լավ լինի”,եզրափակեց Ապարանի քաղաքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ