25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջոն Քերին եւ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ամերիկա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց  է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը գրում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Քերին իր ցավակցությունն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հանձնառությունը:

Կողմերը քննարկել են վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ