20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մայրապետյանը ռեկետ է անում» /վիդեո/

Ինն տարի է, որ Տերյան փողոցի 3 շենքերի բնակիչների պայքարը արդյունքներ չի գրանցում: Նրանք բողոքում են գործարար Սամվել Մայրապետյանի ապօրինությունների դեմ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննվում է «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ Տերյան 23 հասցեի բնակիչ Վարդան Գերավետյանի գործը:

Ընկերությունը պահանջում է վերջինիս սեփականությունը դադարեցնել և հանձնել ՍՊԸ-ին: «Այս պահին դժվար է խոսել, թե ինչ ընթացք կարող է ունենալ մեր գործը: Մայրապետյանի պաշտպանը` Ալեքսանդր Սիրունյանը, հայտարարել էր, որ փոխհատուցում կլինի, բայց գումարի բարձրացում չի կարող լինել, այդ դեպքում մենք երբեք մեր բնակարաններից չենք հրաժարվի»,-Henaran.am-ի թղթակցին ասաց Գերավետյանը:

Քաղաքացու խոսքով` անհասկանալի է ինչի համար պետք է իրենց բնակարանները տան Սամվել Մայրապետյանին. «Մինչ օրս նախագիծ չկա, թե ինչ է այնտեղ կառուցվելու շենքերի փոխարեն: Մայրապետյանի տիրապետության տակ է անցել նաև «Դոլմաման» և մի շարք այլ պատմամշակութային շենքեր: Մայրապետյանը իր վերջին հարցազրույցում ասել է, որ որևէ շենք չի քանդելու, այլ հինը պահպանելու է: Փաստորեն, Մայրապետյանը մեզ վստահեցրեց, որ ինքը ռեկետով է զբաղվում, զավթում է, տիրում է բնակիչների տներին»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ