25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվրոպա Լիգա. Մխիթարյանը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին /վիդեո/

Կայացան Ֆուտբոլի Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները:  «Բորուսիան» սեփական հարկի տակ դյուրին հաղթանակ տարավ պորտուգալական «Պորտուի» նկատմամբ: Արդեն առաջին կեսի մեկնարկում «մեղուները» բացեցին հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց պաշտպան Լուկաս Պիշչեկի դիպուկ հարվածով: Գոլային փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ կեսում տանտերերը շարունակում էին տիրել նախաձեռնությանն ու մոտ գտնվել մրցակցի տուգանային հրապարակին: Ի վերջո, Թոմաս Թուխելի գլխավորած թիմը կարողացավ աչքի ընկնել ևս մեկ անգամ: Դարձյալ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հենրիխ ՄԽիթարյանը` այս անգամ օգնելով հաջողության հասնել Մարկո Ռոյսին:

Հանդիպման հետագա ընթացքում «Դորտմունդը» ուներ ոչ միայն զուտ տարածքային առավելություն, այլև հաշիվը եռապատկելու բազում հնարավորություններ, սակայն ամեն անգամ ինչ որ բան խանգարում էր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ «Բորուսիայի» մեկնարկային կազմում, մասնակցեց ամբողջ հանդիպմանը` վերջնամասում հարվածելով դարպասաձողին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ