29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի մյուս շաբաթ. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողների հետ: Վերջինս նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են որոշ կարևոր հարցեր, սակայն հիմնականում ՀՀԿ-ականները անդրադարձել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներին, նախագահի ելույթին, ապա մտքեր փոխանակել ելույթի առանցքային հատվածների շուրջ:

Շարմազանովն իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցերին. «Նախապատրաստվում ենք քաղաքական համագործակցության ստորագրմանը: Այսօր դրա մասին խոսեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նախորդ նիստի ընթացքում նշվել էր, որ կա ընդհանուր համագործակցություն: Այսօր քննարկել ենք համաձայնագրի հետ կապված հարցերը: Մյուս շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, հուշագրի տեքստը պատրաստ կլինի: Այն կոչվելու է քաղաքական համագործակցության հուշագիր:

Դաշնակցությունը լուրջ, ազգային քաղաքական ուժ է: Մի բան ակնհայտ է. ՀՅԴ-ի դերը մեծ է եղել Հայաստանի համար վերջին հարյուր քսանհինգ տարիների ընթացքում: Սա փաստ է, ու այս փաստը պետք է անձանագրել անկախ նրանից, թե մեր ջուրը ժամանակի ընթացքում նույն առվով է հոսել կամ ոչ», – ընդգծեց Էդուարդ Շարմազանովը

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ