18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՆ-ից հայտնում են

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել  միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ: Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջև ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները:

Նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ սպաների կրթության ու վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակման միջոցառումներ ՀՀ զինված  ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող ոլորտներում` ռազմական կրթություն, ռազմական արդյունաբերություն, զինված ուժերին առնչվող իրավական ընթացակարգեր, ռեսուրսների պլանավորում և այլն, ինչպես նաև կողմերի միջև քննարկումներ պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ