18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը բավարարեց լրագրողի պահանջը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր միաձայն որոշեց բավարարել լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ 7 պատգամավորների: Հանձնաժողովը եկավ եզրակացության, որ պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները:

Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք, լրագրողը դիմել է էթրիկայի հանձնաժողով՝ ընդդեմ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկած ՀՀԿ խմբակցության 5 պատգամավորների՝ Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Կարեն Սարիբեկյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի և ԲՀԿ խմբակցության 2 պատգամավորների՝ Արշակ Մխիթարյանի ու Բազմասեր Առաքելյանի:

Լ.Լալայանը խնդրել է քննել հիշյալ պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 հոդվածով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու հարցը և կայացնել համապատասխան որոշում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ