25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻԵԴ- ը չի ընդունել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է առաջնահերթության կարգով քննել ԼՂՀ- ում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դիմումները:

Ռադիոլուր-ի փոխանցմաբ Եվրադատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սեկտորի ղեկավար Չինգիզ Ասկերովը Trend- ին հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Եվրադատարան այդ հարցով, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել: Ադրբեջանցի պաշտոնյան Եվրադատարին մեղադրել է կողնակալության մեջ:

Դիվերսանտների հարազատները Մարդու իրավունքների եվրոպայան դատարան դիմել էին դեռևս 2014 թվականին: Բաքուն դիվերսատներին, որոնք հետախուզական գործունեություն իրականացնելու փորձից բացի հայկական տարածք ներթափանցումից հետո իրանանացրել էին նաև քրեորեն պատժելի այլ ծամր հանցագործություններ՝ ընդհուպ սպանություններ, փորձում է ներկայացնել որպես ռազմագերիների:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ, դիվերսանտներ Շահբազ Գուլիեւը և Դիլհամ Ասկերովը, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային հատվածում: Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ