19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրական օրենսգրքի նախագիծը կհրապարակվի մարտի սկզբին /վիդեո/

«ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը կազմակերպում է քննարկում ընտրական օրենսգրքի շուրջ, որին հրավիրվելու են մի քանի միջազգային փորձագետներ»,-  լրագրողներին տեղեկացրեց նոր Ընտրական օրնեսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Թովմասյանի փոխանցմամբ ՝ կքննարկվեն, մասնավորապես, էլեկտրոնային ընտրության մեխանիզմները, թե ինչպես պետք է ճիշտ ներդնել համակարգերը, և թե ինչ հետևանքներ կլինեն ոչ ճիշտ ներդրման դեպքում:

Թովմասյանը նշեց, որ նոր ընտրական օրենսգիրքը մշակվում է հիմնականում արդարադատության նախարարությունում:  Մարտի առաջին շաբաթում  նախագիծը կհրապարակվի;

«Դրան կնախորդեն պառլամենտական լսումներ, հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ: Նախագիծը նաև Վենետիկի հանձնաժողով կուղարկվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ