19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը կփորձի ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը կընդլայնի եւ այս  համատեքստում այս օրերին շարունավում են բանակցությունները գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի շրջանակներում:

Այսօր այս մասին լրագրողների հետ խոսել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Կփորձենք այդ շրջանակում ընդլայնել Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը: Մենք համարվում ենք հարևան երկրներ և որևէ սահմանափակում չունենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով: Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերը, իսկ մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել ընդլայնմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»,- ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի հետ միշտ եղել է լավ հարաբերությունների մեջ:

Դեսպանի նաեւ նկատել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո հայ-իրանական հարաբերությունները տեղափոխվել են բոլորովին նոր հարթակ, ինչը լայն հնարավորությունների հեռանկար է բացում երկու կողմերի համար. «Նույնիսկ պատժամիջոցների ժամանակ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ հարաբերություններն է՛լ ավելի կզարգանան: Իրանը և Հայաստանն ամենածանր պայմաններում միշտ միմյանց օգնել են և այդ համագործակցությունն ու վերաբերմունքը կշարունակվի նաև հետագայում»:

Անդրադառնալով Իրանից Հայաստան գազ մատակարարելու շուրջ ընթացող բանակցություններին դեսպանն նշել է, որ ներկա պահին դրանք ընթացքի մեջ են:

 

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման եւ դրա գործարկման մասով դեսպանը նշել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում նաեւ ասյ հարցում. «Բոլորովին վերջերս Իրան էր մեկնել ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ բանակցել է այդ հարցի շուրջ: Տեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու համար մոտ ապագայում նախատեսվում է, որ Իրանից Հայաստան կժամանի փորձագետների և մասնագետների խումբ».

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ