25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավութօղլուն Անկարայում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է նախօրեին մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի մասին: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Դավութօղլուն տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք և շեշտել, որ Թուրքիան շարունակելու է պայքարը ահաբեկչական կառույցների դեմ: Չի մանրամասնել, սակայն, թե որ ահաբեկչական կառույցներին նկատի ունի, գրում է Ermenihaber.am-ը:

«Ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր մղած օրինական պայքարի հարցում երբեք հետքայլ չենք անելու: Մենք  մեր 78մլն քաղաքացիների հետ միասին դեմ ենք դուրս գալիս ահաբեկչությանը և բարբարոսությանը: Թուրքիայի Հանրապետությունը չի թողնելու, որ  իր իրավունքները ոտնահարվեն: Այս հարձակումն իրականացրել են նրանք, ովքեր  թիրախավորել են մեր երկիրը, ազգը և ժողովրդավարությունը: Նրանք երբեք իրենց նպատակին չեն հասնելու»:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայի Ինոնյու պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28, վիրավորվել 61 քաղաքացիական և զինվորական անձինք: 

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ