24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանը չեզոքացնում է. Ժամանակ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցել է մարզում իր համար անցսսնկալի պաշտոնյաներին չեզո­քացնելու գործին, իսկ այդ հարցում նրան օգնում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ վարչապետ Հովիկ Աբրա­համյանը։ Աշոտյանի հրամա­նով օրերս Գորիսի պետա­կան համալսարանի ռեկտո­րի պաշտոնից ազատվել է ռեկտոր Յուրա Սաֆարյանը։ Երեկ էլ նախկին որոշման մեջ վարչապետի կատարած Փո­փոխությամբ համալսարանի խորհրդի կազմից հանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը։ Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը եւս հեռացվել է Գորիսի համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

Գորիսի համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Յուրա Սաֆարյանը խորհրդի նոր կազմի առթիվ ասաց. «Գրագետ մարդկանց հանել են, մի շարք անգրագետ մարդկանց մտցրել: Էդքան բան: Վահե Հակոբյանը գիտությունների դոկտոր էր, գիտությունների դոկտորին հանել են, կասկածելի կրթության տեր Սուրիկ Խաչատրյանին նշանակել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ