16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տնտեսագետը չի բացառում դոլարի թանկացումը

Համաշխարհային տնտեսությունում առկա սառեցման վիճակը խոչընդոտում  դոլարային հոսքերի, ներդրումների մուտքը Հայաստան, ինչը դոլարի արժևորման պատճառ կարող է լինել:

Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնած «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» ասուլիսների շարքի հանդիպման ժամանակ նման այսօր տեսակետ արտահայտել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ­ի կողմից 0.25 տոկոսով դոլարի թանկացման հետևանքներն ամբողջ աշխարհում սկսում են զգալ հիմա: «Դրա ազդեցություններից մեկն էլ այն է, որ մենք մոտեցել ենք մեկ դոլարը 500 դրամ սահմանագծին: Եթե այս միտումները շարունակվեն, մենք կարող ենք սահմանագիծն էլ անցնել»,­-«Արմենպրես»-­ի հաղորդմամբ` նշել է տնտեսագետը:

Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումն ու այն 0.25 տոկոսով իջեցումը, տնտեսագետը համարում է համաշխարհային տնտեսությունում սառեցման իրավիճակի նշան:

«Այս իրավիճակում ակնկալել դոլարային հոսքեր, ներդրումներ, չենք կարող: Դա կարող է տանել նրան, որ մեզ համար դոլարը կրկին թանկանա»,-­հավելել է Վիլեն Խաչատրյանը:

Հիշեցնեք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված այսօրվա տվյալներով` արժութային շուկայում դոլարն արժևորվել է 0.50 դրամով` դառնալով 496.11 դրամ, եվրոն արժեզրկվել է 0.98 դրամով` դառնալով 554.40 դրամ: Ռուսական ռուբլին թանկացել է 0.05 դրամով` դառնալով 6.42 դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ