19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մնալու է ոչ թե մինչև վաղը կամ վաղը չէ մյուս օրը, այլ միշտ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի  կարծիքով` Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը նշանակում էր, որ վերջինս  չի հեռանա և  կշարունակի ղեկավարել Հայաստանը

‹‹Նախագահն իր ելույթով հստակ ասաց, որ ինքը մնալու է, ու մնալու է ոչ թե մինչև վաղը կամ վաղը չէ մյուս օրը, այլ միշտ: Սերժ Սարգսյանը յուրայիններին հասկացրեց, որ անփոխարինելի մարդիկ չկան: Նախագահը մարդկանց բացատրեց, որ ովքեր  ուզում են ներս մտնել, պետք է գնան ու պատասխանատվություն կրեն: Մեծ հաշվով՝ պետք է կարևորել այս հանգամանքները››, – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Բոստանջյանը:

‹‹Տեսե՛ք՝  Լուկաշենկոն, Նազարբաևը, Պուտինը տարիներ շարունակ ղեկավարում են երկրներ: Յուրաքանչյուր երկրի ղեկավար ուզում է մինչև իր կյանքի վերջը ղեկավարել տվյալ երկիրը: Չեմ զարմանում: Բոլոր դեպքերում  ես չնկատեցի, որ մոտ ապագայում պիտի փոփոխություններ լինեն: Մենք անընդհատ սպասում ենք դրական փոփոխությունների: Մենք արդեն կորցնում ենք մեր հավատը: Սպասենք մինչև 2017 թվականը կամ դրանից հետո, կամ էլ՝ 2030 թվականին… Այսպես չի լինում: Որքա՞ն պիտի սպասենք:

Ցանկացած լավ բան անում են միանգամից: Խոսում են կոռուպցիայի մասին: Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են իրականացնում այդ կոռուպցիան: Դե, պատկան մարմինները թող դրա դեմն առնեն, ինչու՞ չեն անում››: Բոստանջյանը նշեց, որ Հայաստանում գոյություն չունի ազատ տնտեսական մրցակցություն: Իսկ այդ հանգամանքը մեծապես խանգարում է յուրաքանչյուր երկրի զարգացմանը: ‹‹Մեր տնտեսությունում անընդհատ մոնոպոլ ու օլիգոպոլ իրավիճակներն են գերակայում: Ում ասես՝ շղթայում են, իսկ վերջիններս ազատ ու հանգիստ գործում են: Թող անեն այս գործը››:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ