29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դոլարի փոխարժեքը հնարավոր է անցնի 500 դրամի շեմը /վիդեո/

Վերջին  ամիսներին դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աստիճանաբար աճում են, իսկ դրամը սահուն կերպով արժեզրկվում Է: Այս հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի մեր երկրի տնտեսության վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի վարկային պորտֆելի 65 տոկոսը արտաժութային է:

Ստացվում է՝ եթե դոլարի փոխարժեքը  ավելի բարձրանա կամ շարունակի մնալ այս մակարդակում, մեր երկրի տնտեսությունը մեծապես տուժելու է: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր ‹‹Հենարան›› ակումբում՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մեր երկրի ֆինանսական շուկան այս պահին  հիմնականում ներկայացնում է բանկային համակարգը, որը  վերջին տարիներին բարելավել է իր դիրքերը:

‹‹Դրամական վայրիվերումները պայմանավորված չեն միայն թղթադրամներով կամ մյուս երկրների արտաժույթներով: Կարևոր հանգամանք է նաև տվյալ երկրի տնտեսական վիճակը: Մեր արժույթն, ըստ էության, կարող է ենթակա լինել տատանումների: Արտահանման ու ներմուծման մասին խոսելիս պետք է ասեմ, որ դրանց հարաբերակցությունն անհամաչափ է: Արտահանման ծավալները փոքր են, իսկ ներմուծման ծավալները՝ մեծ: Սա լավ երևույթ չէ››:

Բոստանջյանի խոսքով` ԿԲ-ն անում է բոլոր հնարավոր քայլերը՝ դոլարի աճը զսպելու համար. ‹‹Որպես մասնագետ՝ կարող եմ ասել, որ Կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականությամբ անում է համապատասխան քայլեր,  որպեսզի կարողանա կանխել դոլարի փոխարժեքի սրընթաց աճը և հնարավորինս կայուն պահել դրամի կուրսը››: Այդուհանդերձ,  մոտ ապագայում դոլարի փոխարժեքը հնարավոր է անցնի  500 դրամի շեմը:

Տեսանյութը կներկայացնենք քիչ անց

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ