25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպանեցիք էլի

Մինչ քաղաքական դաշտն ու մամուլը եռում է կոալիցիոն վերադասավորումների, պորտֆելների վերաբաշխման շուրջ քննարկումների տարափից, մամուլն աննկատ անցնում է ողբերգականի կողքով: Իսկ ողբերգականն այս դեպքում ոչ այնքան օրինակ` ՏԿԱԻՆ-ի մասնատումն է երկու նախարարությունների միջեւ, այլ անդառնալի կորուստները, որ հաճախ գործառույթների ոչ լիարժեք իրականացման, կազմակերպման հետեւանք են:

Վերջին մի քանի օրերին Կիեւյան կամրջից երեք մարդ ցած նետվեց: Իրողությունը մտահոգիչ է, մասնավորապես այն դեպքում, երբ բազմիցս առաջարկվել են ճակատագրական պահին մարդկանց փրկելու եղանակներ, որոնք այդպես էլ չեն ռեալիզացվում: Օրինակ` աշխարհի շատ երկրներում լայնամասշտաբ կիրառում ունի կամուրջների տակ մետաղյա ցանցերի տեղադրումը: Այս մասին մեզանում խոսվեց, եղան առաջարկներ, քննարկումներ, բայց միայն այսքանը.

«Այս եղանակը կանխարգելիչ միջոցառումների տարբերակներից մեկն է, բայց այս պահին Հայաստանում նման բան չի իրականացվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ  իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:

Ինքնասպանությունների կանխարգելման համար առաջարկվել են մի քանի տարբերակներ: Այդ թվում` նաև կամուրջների վրա շուրջօրյա հերթապահության տարբերակը, որի առնչությամբ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը նկատել է, թե պրակտիկորեն դա անհնար է:

«Հերթապահություն սահմանվի Կիևյան կամրջի վրա, ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող անձը կգնա «Հաղթանակ» կամուրջ, այստեղ հերթապահության դեպքում, կբարձրանա շենքի տանիք կամ կդիմի ինքնասպանության այլ միջոցների»,- նշել էր Նիկոլայ Գրիգորյանը:

Ի դեպ, ՏԿԱԻՆ հակաճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է հոգեբանական ծառայություն: ՏԿԱԻՆ-ի աշխատակիցը վստահեցրեց, որ այս ծառայության միջոցով կանխվում են կործանարար որոշումներ: Առաջարկվող ամենապրակտիկ տարբերակը` կամուրջների տակ մետաղյա ցանցերի տեղադրումն, առայժմ բարի ցանկությունների մակարդակի է: Թերեւս ժամանակ չկա մտածելու, խառն են կադրային սպասումներով: Եւ այսպես, բավական ակտիվ կվերաբաժանվեն նախարարությունները, կվերաձեւակերպվեն գործառույթները, կվերապատրաստվեն աշխատակիցները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ