28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բռնության ենթարկված Սյուզին կպայքարի, որ մարդկանց չծեծեն փողոցում /վիդեո/

«Նոր Հայաստան» շարժման համակիր Սյուզի Գևորգյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին ակտիվիստն ասել է Henaran.am -ի թղթակցին : Արդեն իրականացվել է երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը:

«Գործը որքան հնարվոր է ձգձգում են, մեկ ամսից ավել անցել է, բայց դեռ դատաբժշկական փորքձաքննություն է իրականացվում: Այժմ պետք է նոր փուլ անցնեին և կարևորությունը ուրիշ հարցի տված լինեին: Պետք է փոխվի իրավիճակը, որ մարդկանց չծեծեն փողոցի մեջտեղում, կամ Ազատության հրապաարկ տոնածառ տանելու համար բերման չենթարկեն,-ընդգծեց Ռուսաստանից Հայաստան ժամանած ակտիվիստը,-ընտանիքս Հայաստանում չի ապրում, բայց հարգել են իմ որոշումը»,-հավելեց:

Հիշեցնենք, հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել էին «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, հետապնդել նրան, այնուհետև վրա հասնելով՝ գետնին տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդ աղջկա վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ, երբ նրա օգնության կանչերի վրա մարդիկ սկսել են մոտենալ: Հարվածներ հասցնելու ժամանակ հարձակվողներն ասել են, թե քեզ ասացինք, որ հեռու մնաս, ինչու չլսեցիր: Սյուզի Գևորգյանն այն արտերկրաբնակ երիտասարդներից մեկն է, որ Հայաստան է ժամանել հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ին աջակցելու համար և շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ