25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

3 ամիս դստեր անունը որոշելուց հետո Ումա Թուրմանն ապշեցրել է բոլորին

Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանը 3 ամիս շարունակ մտածում էր` ինչ անունով կնքել իր նորածին դստերը: Այդքան երկար մտածմունքների արդյունքը տպավորիչ է, քանի որ աղջնակը միանգամից 5 անուն է ստացել: Նրան անվանել են Ռոզալինդ Արուշա Արկադինա Ալտալուն Ֆլորանս Թուրման-Բյուսոն: Հետաքրքիր է` ինչպես է երեխան հիշելու իր  անունը կամ ներկայանալու: Չնայած տանը նրան պարզապես Լունա են անվանում:

Լունան ծնվելել է 2012-ի հուլիսին: Ումա Թուրմանը եւ նրա ընկերը` Արպադ Բյուսոնը, հայտարարել են, որ անչափ երջանիկ են իրենց զգում: Սա նրանց առաջին համատեղ երեխան է: Ի դեպ, իր հարցազրույցներում Ուման մշտապես նշում է, որ Արպադի կողքին ինքն իսկապես երջանիկ է, քանի որ դա հենց այն ընտանեկան ջերմ մթնոլորտն է, որի մասին ինքը միշտ երազել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ