20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրաերթ. ուշագրավ զարգացումներ «հանցավոր» խմբի շուրջ. Ժողովուրդ

Երեկ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին տեղափոխել էին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ Վ. Շիրխանյանին կալանավորել են «հանցավոր» խմբի գործով:  Շիրխանյանի փաստաբանները բողոքարկել էին նրա կալանավորման որոշումը` առաջարկելով նախկին նախարարին գրավի դիմաց ազատ արձակել: Սակայն նախօրեին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների դիմումը:

Մեղադրանքների հիմքում դրված են այս գործով հիմնական դերակատարներ Արթուր Վարդանյանի եւ հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանի ցուցմունքները: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Վ. Շիրխանյանի կինը` Բուրաստան Շիրխանյանը, վաղ առավոտյան վրաերթի է ենթարկվել : Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: Ուշագրավ զարգացումներ են:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ