19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ութ անգամ կոալիցիա են մտել, ու էլի կմտնեն-դուրս կգան

Henaran.am-ի զրուցակիցը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։

-Պարո՛ն Շիրինյան, ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցությունն արգասաբեր կլինի՞  գլոբալ առումով։ Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում դրական տեղաշարժ լինի այն բոլոր կուտակված խնդիրների լուծման ճանապարհին, որ ընդունում է նաեւ իշխանությունը: 

-Գիտե՞ք, թե ՀՅԴ-ն  որքան ձայն ունի։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն հինգ տոկոս  ձայն է հավաքել։ Հինգ տոկոս հեղինակությանբ Դաշնակցությունն ի՞նչ դրական տեղաշարժ կարող է ապահովել։ Այսօրվա ՀՅԴ-ն չենք կարող կապել Քրիստափոր Միքայելյանի հետ։ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ էլ ակնհայտ դարձավ դաշնակների՝ իշխանության մեջ լինելու անզուսպ կիրքը։

Պորտֆելների փոխանակությունը դրական տեղաշարժի չի հանգեցնի։ Քաղաքականության մեջ գոյություն ունի համեմատական ու պատմական մեթոդ։ Առաջ էլ եղել է ժամանակ, որ ինչ-որ գերատեսչություն իրենք են ղեկավարել, ասենք՝ Սոցիալական ապահովությունը։ Երեխաների վիճակն, օրինակ, տարիների ընթացքում լավացե՞լ է։ Ո՛չ։ Հանրապետականն ասում է՝ յոթանասուն  պաշտոն ես ունեմ, հինգ պաշտոն էլ թող ուրիշն ունենա։ Դաշնակներն էլ պիտի ծառայեն իշխանություններին, ինչպես որ հանրաքվեի ժամանակ էին ծառայում։

-Իսկ մինչև 2017թ.-ի ընտրությունները ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել, քանի որ այս երկիշխանությունը համարվում է ապագա ընտրություններին ընդառաջ քայլ: 

-Հանրապետականներն ուզում են՝ Դաշնակցությունն ընդդիմություն չդառնա: Իսկ եթե ընդդիմություն լիներ, ամեն բան այլ կերպ կլիներ։ Այսինքն՝ հանրապետականներին ձեռնտու է, որ հանձնաժողովներում չլինեն այնպիսիք, որ լավ կհաշվեն։ Պատմական փորձն արդեն կա․ ՀՅԴ-ն արդեն ութ անգամ եղել է կոալիցիայի մեջ․ ի՞նչ է փոխվել։ Մի՞թե կոռուպցիան պակասել է կամ արմատական դրական փոփոխություններ են եղել։ Ինչպես ասացի, ութ անգամ կոալիցիա են մտել, ու էլի կմտնեն-դուրս կգան։

Կարելի է ՀՅԴ բյուրոյի անդամներին հարց տալ՝ իրենք իրենց համարու՞մ են սոցիալիստներ․ եթե այո, ապա իրենք  ի՞նչ գործ ունեն պահպանողականների հետ։ Ի՞նչ կոալիցիայի մասին է խոսքը։ Դա անբնական դաշինք է։ Պատկերացնու՞մ եք, որ, օրինակ` Օլանդն ու Սարկոզին դաշինք ստեղծեն։ Ֆրանսիայի ժողովուրդը այդ երկուսին էլ կվերցնի, ջուրը կնետի։ Սոցիալիստներն ինչպե՞ս կարող են կոալիցիա կազմել պահպանողականների հետ։ Դաշնակցությունն այժմ գործում է իր շահերի համար։ Բայց ես հույս ունեմ, որ կգա օրը, երբ այդ կուսակցությունը կվերադարձնի իր երբեմնի համբավը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ