16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավագույն տղաների արյան հաշվին է.նախկին նախարարի գնահատականը/վիդեո/

«Մեր խնդիրը հետևյալն է, որ Ադրբեջանը հասկանա, որ այս ճանապարհով ինքը որևէ նպատակի չի կարող հասնել: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ սա մեր հաղթանակն է եղել, ուրեմն մեր խաչը պետք է տանենք ու հասկանանք, որ այս հաղթանակը նաև մեր լավագույն տղաների արյունի ու կյանքի հաշվին էր»,-փետրվարի 15-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Հարությունյանը Ադրբեջանի քաղաքականությանը սադրիչ որակեց: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է 2016-ին ԼՂ հակամարտության սրումը՝ ընդհուպ մինչև պատերազմ, Վաղարշակ Հարությունյանը նախ նշեց, որ աշխարհում ռազամքաղաքական հարաբերությունները տանում են նրան, որ գնալով կսրվեն հակամարտությունները, հատկապես մեր տարածաշրջանում:

Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝  Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ ու հասնել արդյունքի:  Միայն թե պաշտպանության նախկին նախարարը չի կասկածում, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ