19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սեւ ցուցակ» /վիդեո/

Գաղտնիք չէ, որ մեր հարեւան Վրաստանը հայ ականավոր գործիչների՝ մշակույթի, գիտության քաղաքական ասպարեզներում  աչքի ընկած հայորդիների նկատմամբ մեղմ ասած` անբարյացակամ վերաբերմունք է դրսեւորել բոլոր ժամանակներում: Իսկ  մեր օրերում ստեղծել է  այսպես կոչված «սեւ ցուցակ», որտեղ հայտնված հայերի մուտքը Վրաստան  պարզապես արգելվում է:

2015 թվականի հոկտեմբերի 18-ին հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր արշավախմբի հետ հերթական այցով  երբ մեկնում էր Վրաստան,սահմանին պարզվեց, որ Կարապետյանը երկիր մուտք գործելու իրավունք չունի:

«Երկար սպասելուց հետո Վրաստանի մաքսատան աշխատակիցները մոտեցան ու հայտարարեցին, որ ես չեմ կարող մտնել երկիր եւ չեն էլ կարող բացատրել, թե ինչու»:Հուշարձանագետը վաղուց է ուսումնասիրում Վրաստանում հայակական հուշարձանները, ունի բազում աշխատություններ ու հրապարակած գրքեր: Բայց հիշում է, որ «Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» աշխատությունից հետո հարեւան պաշտոնյաների կողմից լարվածություն նկատվեց:

«Եթե նպաստում ես ճգրիտ գիտության զարգացմանը, պատմությունը չես կեղծում, դառնում ես անցանկալի անձ վրացական իշխանությունների համար»,- փոքր ինչ վրդովված ասում է Սամվել Կարապետյանը:

Ծնունդով ջավախեցի Վահե Սարգսյանը հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկված է արդեն 2 տարի: Որպես հիմնավորում սահմանապահները Վահեին տվել են մի թուղթ, որի համաձայն նա Վրաստանի անվտանգության, քաղաքացիների կյանքի, առողջության համար վտանգ է ներկայացնում: «Ջավախքի աջակցություն» հիմնադրամի նախագահի տեղակալը Վրաստանի անցանկալի անձանց սեւ ցուցակում է հայտնվել 2010-ը թվականին՝ Երեւանում չվաճառված հայալեզու թերթերն ու ամսագրերը Ջավախք տեղափոխելու համար:

ՙ«Հայաստանի հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը  հայրենի Ջավախքում վերջին անգամ եղել է 5 տարի առաջ, մասնակցել է Ջիվանու ծննդյան 165-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: 170-րդ տարեդարձին մասնակցել չի կարող: Այս տարիների ընթացքում Հովհաննես Այվազյանին 3 անգամ սահմանից հետ են վերադարձրելª կրկին նույն հիմնավորմամբ:

«Վրաստան իմ մուտքը մի քանի անգամ արգելելուց հետո սկսվեց իմ ոդիսականը, դիմեցի ԱԳՆ, Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, ոչ մի տեղից հոդաբաշխ նախադասություն չտվեցին»,- Henaran.am-ի հետ զրույցում տարակուսած նշում է խմբագիրը:

Վրաստանում հակահայկական դրսեւորումները կապված են ընտրությունների հետ: Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, տարին այս առումով կլինի լարված: Ժամանակ է հարկավոր, որ Վրաստանում անկախությունն ամրապնդվի, ժողովրդավարական մոդելը կենսունակ դառնա եւ վրացիների հասցեին հնչած քննադատությունները նորմալ ընկալվեն: Վրացագետի համոզմամբ ` հակահայկական քարոզչության դաշտում մեծ դեր է խաղում մեր մեկ այլ հարեւանը՝ Ադրբեջանը:

Ադրբեջանցիների ֆինանսավորմամբ բազմաթիվ ծրագրեր կան Վրաստանում: Ասում են, որ հայերը պահանջում են 442 եկեղեցի, ավելացնում են խառը տեղեկատվություն, հակահայկական ալիքներ են բարձրացնում Վրաստանում, դե գիտեք, իրենց ձեռագիրն է սադրանքը:

Վրաստանի անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված Հայաստանի քաղաքացիները սկզբում ծանոթների, այնուհետեւ պետական գերատեսչությունների միջոցով բազմիցս փորձել են խնդիրը կարգավորել: Տարբեր կառույցներին ուղղված դիմումներն ու նամակները մինչեւ օրս արդյունք չեն տվել: Ավելին. նրանց թիվն օրեցօր ավելանում է:

ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի քաղաքացիների Վրաստանի սահմանը հատելու արգելքի մասին տեղյակ են: Այստեղ նախընտրում են առայժմ զերծ մնալ մեկնաբանությունից: Կառույցում միայն նշում են. արտաքին դիվանագիտական օղակում բանակցություններն ընթացքի մեջ են:

Մանրամասները քիչ անց` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ