28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կատարի արտաքին գործերի նախարարին

g_image (1)

Փետրվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ առկա է մեծ ներուժ՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` Դոհա-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։

Հանդիպմանը քննարկվեցին գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին այցելել Երևան:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ