23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Միթ Ռոմնիի որդին փորձել է հարվածել Օբամային

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիի որդին փորձել է հարվածել գործող նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին Ռոմնի կրտսերը հայտարարել է Հյուսիսային Կարոլինայի ռադիոկայանի եթերում:

Նախընտրական բանավեճի ընթացքում Օբաման թույլ է տվել իրեն կասկածել  իր մրցակցի ազնվությանը, ինչի պատճառով Ռոմնիի ժառանգը ցանկացել է “դաս տալ” նախագահին, սակայն զսպել է իրեն: “Ես ուզում էի վեր կենալ իմ նստատեղից, վազել ամբիոնի մոտ եւ հարվածել նրան: Սակայն այնտեղ մի խումբ թիկնապահներ կային, բացի այդ` այդպես էլ պետք  է լիներ, նրանք մինչեւ վերջ փորձելու են ասել հորս մասին այն, ինչն իրականում ճիշտ չէ”,-խոստովանել է վրդովված կրտսեր Ռոմնին:

Սակայն  նրան եւս մեկ նմանատիպ փորձություն է սպասվում` հոկտեմբերի 22-ին կկայանա վերջին` 3-րդ բանավեճը, որը բացառապես նվիրված կլինի արտաքին քաղաքականությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ