20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս ծրագիրը փոխշահավետ է. Իրանի դեսպանը` Սյունիքի արոտավայրերի թնջուկի մասին

“Մեծ հավանականություն կա, որ առաջարկը կարող է իրանական կողմից եղած լինի”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին` անդրադառնալով Սյունիքի մարզի արոտավայրերը` Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգին վարձակալության հանձնելու պայմանագրի վերաբերյալ այն դիտարկմանը, թե ում առաջարկն է դա եղել:

Նա նշեց, որ դեռեւս որեւէ պայմանգիր չի ստորագրվել` ենթադրելով, թե դա կարող է թյուրիմացություն լինել, այնուամենայնիվ, Ռեյսիի կարծիքով` դա շահավետ է եւ Իրանի, եւ Հայաստանի համար: Վերջինիս համար շահավետ կլինի այն, որ կավելացվի անասնագլխաքանակը, որը, ինչպես նա նշեց, կարելի է հասցնել մինչեւ 7 մլնի: Ռեյսիի կարծիքով` անասունների գլխաքանակը բավարար չէ չնայած նրան, որ Հայաստանը գյուղատնտեսական առումով զարգացած երկիր է:

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը փոխշահավետ կլինի եւ Հայաստանի, եւ Իրանի համար, իսկ ինչ վերաբերում է պայմանագրին, ապա նա հավաստիացրեց, որ պայմանագիր կնքելու դեպքում այն պետք  է վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ